Աշխարհ

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Եգիպտոսի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին լիազորել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, եթե Էր Ռիադը համապատասխան խնդրանքով դիմի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորների երկու երրորդը։ Այն ընդունվել է Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների ակտիվացման պայմաններում։

Վերջին շաբաթներին հութիների և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը սատարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև մարտական գործողություններն ակտիվացել են։ Հութիները հարձակումներ են իրականացրել Էր Ռիադի միջազգային օդանավակայանի և Saudi Aramco ընկերության ենթակառուցվածքների ուղղությամբ՝ խաթարելով թռիչքներն ու նավթի արտահանումը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում