Եվրոպա

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

1 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Եվրոպական տասնմեկ երկիր Եվրամիության ղեկավարությանը խնդրել են լրացուցիչ սահմանափակումներ մտցնել ամառային արձակուրդների նախաշեմին ռուսաստանցի զբոսաշրջիկների՝ Շենգենյան գոտի մուտք գործելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Politico-ն։

Այս երկրների նախարարները, որոնց թվում են Բալթյան երկրները, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Շվեդիան, համապատասխան նամակ են ուղարկել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և ներքին գործերի ու միգրացիայի Եվրահանձնաժողովի անդամ Մագնուս Բրուններին։

Politico-ի զրուցակիցների խոսքով, նամակը ստորագրած նախարարները մտադիր են այս հարցը բարձրացնել ԵՄ-ի երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների հանդիպմանը՝ գնահատելու համար, թե արդյոք իրենց առաջարկները բավարար աջակցություն են ստանում հետագա քննարկման համար։ Աղբյուրները նշել են, որ եթե բավարար աջակցություն լինի, նախաձեռնությունը կարող է քննարկվել «արագացված կարգով»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում