Աշխարհ

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

1 րոպեի ընթերցում

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկ-թերապևտ Հաննա Թերին մահացած է հայտնաբերվել իր տանը, որը գտնվում է Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 45-ամյա Թերիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին։ Նշվում է, որ կինը մահացել է բութ առարկայով գլխին հասցված հարվածի հետևանքով։ Սպանության մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն՝ Մարկ Քեյնին, որին ավելի վաղ ձերբակալել էին իրավապահները։

Հաղորդվում է, որ Հաննա Թերին բուժօգնություն է ցուցաբերել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ Սանդրինգհեմի կալվածքում նրանց գտնվելու ընթացքում։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան արդեն տեղեկացվել են Թերիի մահվան մասին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում