Ռուսաստան

Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի

Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Նրանց թվում կա 4 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին։

Վիրավորների թիվը հասել է 50-ի։ 15 մարդու հաջողվել է փրկել, այդ թվում՝ մեկ երեխայի։ Փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարվածներից ոչնչացել է 5-հարկանի բնակելի շենք։

Կրեմենչուգում վիրավորների թիվը հասել է 33-ի, նրանց թվում կա երեխա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հոկտեմբերի 7-ին ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կրեմենչուգին ռուսական հարվածների հետևանքով վնասվել է 4 բազմաբնակարան շենք։ Հարվածների հետևանքով նաև զոհվել էր 2 մարդ։

Զելենսկին նաև հաստատել է, որ Սոչիի ափերին նավթատար լցանավին հարվածել են ուկրաինական ուժերը։

«Այս 24 ժամվա ընթացքում մեր զինվորները հարվածներ են հասցրել չորս թիրախի, որոնք օգնում են Ռուսաստանին ֆինանսավորել և վարել իր դաժան պատերազմը», - ասվում է Telegram-ում Զելենսկու գրառման մեջ։

Այդ թիրախների թվում նա նշել է երկու նավթային օբյեկտ և մեկ զորավարժարան՝ Պերմի երկրամասում, ինչպես նաև Սամարայի և Աստրախանի մարզերում։

«Կա նաև պատասխան Սև ծովում», - գրել է Ուկրաինայի նախագահը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ թիրախ է խոցվել ծովում։

ՌԴ-ն հայտնել է, որ Սև ծովի ջրատարածքում տեղի է ունեցել «Աֆրամաքս Ռիո» լցանավի բռնկում։ Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում