Եվրոպա

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

1 րոպեի ընթերցում

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Ուկրաինան Եվրամիությունից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի ֆինանսավորման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին։

«Ուկրաինան Եվրոպական միությունից ևս 1,2 միլիարդ եվրո է ստացել Ukraine Support Loan-ի (խմբ.՝ Ուկրաինային աջակցության վարկ) շրջանակներում։ Միջոցներն օգտագործելու ենք առաջնահերթ պաշտպանական կարիքների համար։ Հաշվի առնելով այս տրանշը՝ Ուկրաինան ծրագրի շրջանակներում արդեն ստացել գրեթե 13 միլիարդ եվրո պաշտպանական ֆինանսավորում», - գրել է Կորեցկին։

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ 2026 թ. ռազմական ծախսերի ֆինանսավորման համար Ուկրաինան 27 միլիարդ դոլարի պակաս ունի։ Նրա խոսքով՝ Կիևը հույս ուներ ինքնուրույն շուրջ 7 միլիարդ դոլար գտնել ծախսերի փոխանցման, բյուջետային միջոցների վերաբաշխման և ծախսերի կրճատման հաշվին, իսկ մնացած 20 միլիարդն ստանալ գործընկերների օգնությամբ։

90 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով Ուկրաինային աջակցության վարկը նախատեսված է 2026-2027 թթ. համար։ Ընդհանուր գումարից մոտավորապես 60 մլրդ եվրոն նախատեսված է ռազմական աջակցության, իսկ 30 միլիարդը՝ բյուջետային կարիքների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում