Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում են Սև ծովում նավագնացությանը սպառնացող վտանգները բացառելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Փորձում ենք օգտակար լինել Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում, միաժամանակ ուշադրություն դարձնել հացահատիկի և էներգակիրների արտահանման վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հրատապ մտահոգություններին, հարվածներից զերծ մնալու հնարավորությանը»,- նշել է Ռ․ Ջայսվալը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում պետք է դադարեցվեն հարձակումները առևտրային նավերի և նավաստիների վրա, անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնվել ազատ և անխոչընդոտ նավագնացությունն ու առևտուրը միջազգային ծովային ուղիներով։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ իր երկիրը Սև ծովում անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ կապ է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։