Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի նավերը ձեռնամուխ են եղել «Բալթիկ գործողություն 26» (BALTOPS 26) զորավարժությունների շրջանակներում առաջադրանքների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սկսվել է BALTOPS 26-ի ծովային փուլը։ ՆԱՏՕ-ի նավերը լքել են Գդինյայի ռազմական նավահանգիստը», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում անձնակազմերը կմարզվեն որպես միասնական թիմ՝ մեր ծովային սահմանների անվտանգությունն ապահովելու համար», - հավելել են գերատեսչությունում։
Բալթիկ ծովի ջրատարածքում ՆԱՏՕ-ի բազմազգ BALTOPS 2026 ռազմածովային զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի 15 դաշնակից երկրների և գործընկերների շուրջ 6000 զինծառայող, գործի է դրվել շուրջ 20 ռազմանավ։
Զորաշարժերը, որոնք ուղղված են դաշինքի երկրների օպերատիվ համատեղելիության ամրապնդմանը, ներառում են հակասուզանավային և հակաօդային զորաշարժերի կատարելագործում, ծովային դեսանտի ափհանում, ականազերծման գործողություններ և անօդաչու համակարգերի կիրառում։