Եվրոպա

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

Ծովային անօդաչուն, որը հայտնաբերվել է Ռումինիայի Կոնստանցայի քաղաքացիական նավահանգստի ջրատարածքում, ինքնաբերաբար պայթել է. զոհեր չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, Կոնստանցայի քաղաքացիական նավահանգստում մոտավորապես ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին) Ռումինիայի Ծովում կյանքերի փրկության գործակալության կենտրոնակայանից ոչ հեռու հայտնաբերված ծովային անօդաչուն պայթել է, զոհեր չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչությունը չի նշել անօդաչուի ծագումը, սակայն հայտնել է, որ այն «ռումինական բանակի տեխնիկայի մաս չի կազմում և գործի չի դրվել զորավարժություններում, որոնք Պաշտպանության նախարարությունը վերջերս կազմակերպել է Սևծովյան տարածաշրջանում»։

Ըստ գերատեսչության՝ ծովային անօդաչուն «դասվում է անօդաչու սարքերի տեսակին, որոնք կիրառվում են Ուկրաինայի պատերազմում»։

Պատահարի վայրը շրջափակվել է Ռումինիայի տեղեկատվության ծառայության (պետ​​անվտանգության), Ափամերձ պահպանության և Պաշտպանության նախարարության ուժերով։ Անօդաչուի բեկորներն ուսումնասիրվում են, Կոնստանցայի դատարանի դատախազությունը հետաքննություն է վարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում