Եվրոպա

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հունիսի 4-ին Քիշնևում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, որը Մոլդովա է այցելել Մոլդովա-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։

Քննարկման ընթացքում պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել Մոլդովայում բարեփոխումների, ԵՄ օրենսդրությանն ազգային օրենսդրությունը համապատասխանեցնելու և անդամակցության գործընթացի հաջորդ քայլերի վերաբերյալ։ Նախագահ Սանդուն վերահաստատել է Մոլդովայի հանձնառությունը՝ շարունակելու բարեփոխումները, այդ թվում՝ արդարադատության և տեղական պետական ​​կառավարման ոլորտներում։

Այս համատեքստում նա ողջունել է ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսի որոշումը՝ սկսելու Մոլդովայի և Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունները պաշտոնապես մեկնարկելու նախապատրաստական աշխատանքները։ Նախագահը շեշտել է, որ այս քայլը Եվրամիության անունից միասնության և վճռականության ազդանշան է՝ ընդգծելով, որ Մոլդովան պատրաստ է անդամակցության բանակցությունների հաջորդ փուլին։

Սանդուն  նաև շեշտել է, որ այս ներդրումները հստակ ապացույց են այն բանի, որ եվրոպական ուղին արդյունքներ է տալիս քաղաքացիների համար, այդ թվում՝ աշխատատեղերի, զարգացման և նախագծերի առումով, ինչը մարդիկ կարող են զգալ իրենց առօրյա կյանքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում