Քաղաքականություն

Մեր բոլոր քայլերն ու որոշումները պետք է համընկնեն իրական Հայաստանի կարիքներին․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Մեր բոլոր քայլերն ու որոշումները պետք է համընկնեն իրական Հայաստանի կարիքներին․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքականության մեջ՝ ընդհանրապես և կուսակցական գործունեության մեջ՝ մասնավորապես, գաղափարական պատրաստվածությունը և գաղափարական քննարկումն առանցքային նշանակություն ունեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում:

«Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն տեղերում ու դեպքերում, երբ տեսնում ենք խնդիրներև փորձում ենք խորանալ այդ խնդիրների մեջ, հասկանում ենք, դրանց հիմքում այս կամ այն կերպ ընկած են գաղափարական ոչ պատշաճ պատրաստվածությունը, գուցե՝ գաղափարական քննարկումների սակավությունը, որը մեծ հաշվով ազդեցություն է ունենում մեր ամենօրյա գործունեության և հարաբերությունների վրա, չնայած՝ մենք շատ հաճախ դրա ազդեցությունը չենք նկատում»,- նշեց Փաշինյանը։ 

Վարչապետը նկատեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գաղափարական և գաղափարախոսական շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում գործարկվում է մի գաղափարախոսություն, որը եթե նոր չէ, ապա առնվազն նորացված է։ 

«Այդ գաղափարախոսությունը մենք կոչում ենք իրական Հայաստանի հայեցակարգ։ Ես համոզված եմ, որ հանրության մտքում, սոցիալ-հոգեբանության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է»,- վստահություն հայտնեց արչապետը։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներնն ու պետական կառույցները պետք է կենտրոնանան այն Հայսստանի կարիքների վրա, որն ունենք այսօր։ 

«Սա նշանակում է՝ բոլոր քաղաքական քայլերը, բոլոր որոշումները կայացնել այն տեսանկյունից, թե ինչքանով են այդ որոշումներն իրենց բովանդակությամբ և նպատակադրումով համընկնում իրական Հայաստանի կարիքներին։Նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է, որպեսզի մենք վերանայենք այն ամենն,ինչն իր խորքում, բովանդակությամբ և նպատակադրման մեջ չունի իրական Հայաստանը և չի բխում նրա շահերից։ Երեկվա և այսօրվա բոլոր բանավեճները կապված են այս հարցի հետ։ Այսօր Հայաստանում ուրիշ քաղաքական բանավեճ չկա, միակ քաղաքական բանավեճը հենց սրա մասին է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում