Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը
1 րոպեի ընթերցում
![Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/05/h4pvp5Uc3j20XHcrgIEhcSsceaO5EhrfOrUhElEn.webp)
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը: