ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծություն դքսի թագաժառանգի հետ
1 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության նորին արքայական մեծություն դքսի թագաժառանգի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: