Հասարակական

Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Եթե քաղաքացիներն ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն: Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ, անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- նշեց խոսնակը:

Ավելի վաղ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը և որոշ լրատվամիջոցներ հայտարարություն էին տարածել՝ «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում