Քաղաքականություն

Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում

2 րոպեի ընթերցում

Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպումից հետո Բարտոշեկը «X»-ի իր միկրոբլոգում գրել է, որ պետք է չմոռանալ Հայաստանը։

«Հարյուր հազարավոր փախստականներ երկիր են ժամանել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից, որտեղ ակնհայտորեն արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ: Նույնիսկ, եթե այդ մասին քիչ է ասվում հայրենի ԶԼՄ-ներում, հայերին մարդասիրական օգնություն է պետք: Այս և շատ այլ բաների մասին ես այսօր խոսել եմ Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ»,- գրել է Բարտոշեկը։

Հայտարարությունը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց մոտ: Ադրբեջանի ազգային ժողովի Չեխիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Էլնուր Ալահվերդիևը մայիսի 24-ին խմբի անդամների անունից բողոքի նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի չեխ-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի բարեկամության խմբի անդամներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում