Քաղաքականություն

Գերմանիան դիտարկում է EUMA-ում իր փորձագետների թիվն ավելացնելու հարցը

1 րոպեի ընթերցում

Գերմանիան դիտարկում է EUMA-ում իր փորձագետների թիվն ավելացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել Բեռլինի Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի ղեկավար Ասթրիդ Իռգանգի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որում նշվում է, որ կողմերը քննարկել են ՀՀ-ում ԵՄ առաքելության մանդատի և գործունեության, ինչպես նաև գերմանացի փորձագետների՝ առաքելություն ուղարկելու հետ կապված հարցեր։  

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Բեռլինի Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի ղեկավար դոկտոր Ասթրիդ Իռգանգի հետ՝ քննարկելու ԵՄ դիտորդական առաքելության մանդատը և գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև գերմանացի փորձագետների՝ առաքելություն գործուղելու հարցը: Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ կոնտինգենտը՝ 27 անդամով»,- նշված է գրառման մեջ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում