Քաղաքականություն

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

1 րոպեի ընթերցում

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Բաքվում տարածաշրջանային համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օդնական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում փաստացի խաղաղություն և անվտանգություն է տիրում և դրանց պահպանումը կարևոր է Հարավային Կովկասը ավելի լայն տարածաշրջանային բացասական ազդեցություններից պաշտպանելու համար:

«Լավ նորությունն այն է, որ Կովկասում խաղաղություն և անվտանգություն է: Եթե Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունն ապահովված չլիներ, հավանաբար, մեր տարածաշրջանում մենք կբախվեինք լիովին այլ իրավիճակների և իրողությունների»,- նշել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ բազմամյա հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանը առաջնահերություն է համարում գործնականում խաղաղության հասնելն ու այն ամրապնդելը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում