Քաղաքականություն

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ լավատեսությունն օր օրի ավելանում է․ Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ լավատեսությունն օր օրի ավելանում է․ Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ չի կիսում ԹՐԻՓՓ նախագծի հեռանկարների վերաբերյալ հոռետեսական գնահատականները և, հակառակը, լավատեսության աճ է տեսնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո նախագծի շուրջ մտահոգությունների վերաբերյալ հարցին։

«Բացարձակապես չեմ կիսում Ձեր կարծիքն  առ այն, որ ԹՐԻՓՓ-ի մասով վատատեսությունն ավելացել է։ Հակառակը՝ ես կարծում եմ՝ ԹՐԻՓՓ-ի մասով լավատեսությունն օր օրի ավելանում է, և դա շատ լավ է»,- ասել է Ռուբինյանը։

Ճեպազրույցի ընթացքում նա ԹՐԻՓՓ-ը բնորոշել է որպես հայ-ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ, որը, նրա խոսքով, Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգմամբ ապահովելու է երկրի ապաշրջափակումը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում