Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունում կոմերցիոն ավիաչվերթերի թվաքանակն ամռանը գերազանցել է 2 միլիոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Eurostat-ը (Եվրոպական վիճակագրական վարչություն):
Հունիսին թռիչքների թիվը կազմել է 662 480 (նախորդ տարվա այդ նույն ամսվա համեմատ աճը՝ 2,1%), հուլիսին՝ 709 930 (+2,8%), օգոստոսին՝ 708 980 (+2,3%)։
Այսպիսով, ամառային սեզոնի ընթացքում իրականացվել է 2,081 միլիոն չվերթ, ինչը 2,4%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից։
Օգոստոսին չվերթերի թիվն ավելացել է Եվրամիության անդամ 27 պետություններից 19-ում։ Առավել էական աճը գրանցվել է Սլովակիայում (+37% 2025 թ. համեմատ), Մալթայում (+12,4%) և Էստոնիայում (+8,3%), մինչդեռ ամենազգալի նվազումը դիտվել է Ավստրիայում (-4,7%), Կիպրոսում (-3%) և Գերմանիայում (-2,4%)։
Վիճակագրական վարչությունը կոմերցիոն ավիաչվերթերի շարքին է դասում մարդատար, բեռնատար և փոստային չվերթերը։