Քաղաքականություն

Վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ասիֆ Մահմուդի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիֆ Մահմուդի մասնակցությունը Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառմանը և նշել, որ  այն հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառման, նպատակների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում