Միջազգային

Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան արգելափակում է ԵՄ-ի կողմից Ուկրաինային օգնության համար արգելափակված ռուսական ակտիվներից շահույթը հանելու հաստատման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասն գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եվրամիության երկրները մի քանի ամիս շարունակ քննարկել են մեխանիզմ, որը կօգնի Ուկրաինային զենք գնելու համար Euroclear-ում արգելափակված հաշիվներից մոտ 190 մլրդ եվրո ռուսական ակտիվներ գործի դնել: Մասնակից երկրները պայմանավորվել են դրանց համար տարեկան 2 մլրդ եվրո ուղարկել։

Պարբերականի տվյալներով ՝ նախաձեռնությունն արգելափակել է Հունգարիայի դեսպանը։

Պարբերականի զրուցակիցը կարծիք է հայտնել, որ Հունգարիան զիջումների չի գնա՝ մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան հունիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում