Life

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

4 րոպեի ընթերցում

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիներին հայկական հումորը նոր թափ է առնում, ինչի վկայությունն են հետաքրքիր ներկայացումները, որոնք բեմադրվում են երևանյան թատրոններում: Այս անգամ հերթը պրոդյուսերներ Վահան Թովմասյանինն ու Մհեր Մխիթարյանն էր, որոնք օրերս «Բոհեմ» թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեցին «Stand Up Level Up» հումորային նոր նախագիծը, որը հենց սթենդ ափ ժանրի մասին է:

IMG_4724.jpg (280 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բոհեմ» թատրոնի տանիքի տակ համախմբվել էին տարբեր նախագծերից հայտնի հումորիստներ՝ Վահան Թովմասյանը, Մհեր Մխիթարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Գևորգյանը, Վազգեն Օհանյանը, Նինա Տիտանյանը և Անդրանիկ Համբարձումյանը: Թիմը պատրաստվում է հենց «Բոհեմ»-ում ծավալել հետագա գործունեությունը:

Նախագծի պրոդյուսեր Վահան Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշում է՝ վաղուց են մտադիր եղել և ի վերջո կյանքի կոչել նախագիծը:

Vahan6R7A9121.jpg (193 KB)

«Ես և Մհերը տևական ժամանակ է զբաղվում ենք հումորով և պարբերաբար նայում ենք դրսում ներկայացվող սթենդ ափերից կտորներ, ելույթներ: Որոշեցինք, որ մենք ևս մեկ հարկի տակ պետք է հավաքենք մարդկանց, որոնք ցանկանում են զբաղվել հումորով, ելույթ ունենալ և դրական էներգիա փոխանցել։ Այստեղ ելույթ են ունենում մարդիկ, որոնց կյանքում հումորն ունի կարևոր կշիռ, և սա սիրելի աշխատանք է»,-ասում Թովմասյանը։

Խոսելով գործընկերների ընտրության մասին՝ պրոդյուսերը նշում է՝ նրանց միջոցով հանդիսատեսը կգտնի իրեն հոգեհարազատ հումորի ձևաչափն ու կերպարը։

«Արմենը, Տիգրանը, Վազգենն ու Անդրանիկը բավականին փորձառու են հենց ակումբային սթենդ ափի ժանրում և հրաշալի հասկանում են, թե հումորն ինչպես է աշխատում, ինչ արձագանք է ստացվում, և յուրաքանչյուրն ունի իր ոճն ու հումորի թեման։ Ես և Մհերը մեծամասամբ աշխատել ենք մեդիաոլորտում, մեր հումորն ու ոճը ևս տարբերվում են միմյանցից. եթե ես պատմում եմ խիստ անձնական և կենցաղային պատմություններ, Մհերը ներկայացնում է հումորային իրադրություններն ու դրանց մեկնաբանությունը։ Նինայի համար սա երազանք էր: Նա մեր թիմի միակ աղջիկն է»,-ընդգծում է Վահան Թովմասյանը։

Նինա Տիտանյանը լսարանին հայտնի է «Հումորի լիգա» հեռուստանախագծից: Նա ցանկանում է, որ հանդիսատեսը ճանաչի հենց իրեն, ոչ թե իր մարմնավորած կերպարները։

IMG_4987.jpg (195 KB)

«Սոցիալական հարթակներում արված հրապարակումների պարագայում հումորի գնահատականը դիտումներն են: Երբեմն դու շատ դժվար ես ստանում այդ հետադարձ արձագանքը։ Բլոգի պարագայում մեծամասամբ ինձ չեն ճանաչում և նույնականացնում են մարմնավորած կերպարների հետ, իսկ այստեղ ես պատմում եմ իրական կյանքից պատմություններ ու միջադեպեր, որոնք ես ապրել եմ, զգացել: Դա անհավանական հաճույք է: Կարծում եմ, որ ինձ կհասկանան հենց ոլորտի մարդիկ. երբ իրական հանդիսատեսը քո առաջ ծիծաղում է, դա լավագույն գնահատականն է»,– խոստովանում է Նինա Տիտանյանը։

Նախագծի համահեղինակ Մհեր Մխիթարյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հանդիսատեսը պատրա՞ստ է ընդունել անձնական հումորներ, նշում է, որ երկար տարիների փորձը թույլ է տալիս, որ հանդիսատեսը սև կամ անձնական հումորները ընկալի ու ծիծաղի:

6R7A8859.jpg (245 KB)

Պրոդյուսերները նախատեսում են սցենարի հաճախակի փոփոխություն իրականացնել և հետագայում ունենալու են ազատ խոսափող, որ մարդիկ, որոնք զբաղվում են հումորով, կարողանան բեմ բարձրանալ և արտահայտվել:

«Նախագիծը շարունակական է լինելու: Մենք որոշել ենք զբաղվել իրական սթենդ ափով»,-ընդգծում է Մհեր Մխիթարյանը։

«Stand Up Level Up»-ի հաջորդ ներկայացումը հունիսի 6-ին է։

IMG_4728.jpg (286 KB)

IMG_4730.jpg (295 KB)

6R7A8875.jpg (156 KB)

6R7A8924.jpg (337 KB)

6R7A8957.jpg (197 KB)

6R7A9066.jpg (114 KB)

6R7A9208.jpg (224 KB)

Mher6R7A8937.jpg (260 KB)

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում