Life

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

1 րոպեի ընթերցում

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լադանիվա» խումբը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2024» մրցույթում և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, նոր շնչով է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի և «Armenian Navy Band»-ի «Արարատ» հիթային երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը, որի հիման վրա նկարահանվել է հոլովակ, արդեն համացանցում է: Խումբը տեսահոլովակը նկարահանել է «Եվրատեսիլ»-ի շրջանակում Հայաստան կատարած այցի ժամանակ և նշել, որ այդ կերպ շնորհակալություն է հայտնում սիրո և աջակցության համար:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում