Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։

ph (3).jpg (154 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կապված սոցիալական ապահովության, ծառայության գրավչության բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության և մի շարք այլ հարցերի հետ։

Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասերի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։

ph (6).jpg (94 KB)

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարաններին ու կենցաղային պայմաններին։

ph (5).jpg (177 KB)

Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։

441966160_777745257877742_4287584453790604980_n.jpg (121 KB)

ՄԻՊ-ից հայտնում են, որ ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։ Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում