Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

1 րոպեի ընթերցում

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածի հետ կապված կուսումնասիրվեն բոլոր լուսանկարները, եթե պարզվի, որ օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կտրվի համապատասխան արձագանք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց մի նկարի մասին, որտեղ երևում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքը կտրված է:

«Բոլոր լուսանկարները կնայվեն, կհետազոտվեն, կուսումնասիրվեն, կքննվեն: Եվ, եթե կպարզվի, որ ՀՀ օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, պետական ինստիտուտները կտան համապատասխան արձագանք»,–վստահեցրեց Փաշինյանը:

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո սկսվել է քաշքշուք և հրմշտոց։ Այնուհետև ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նշված հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում