Հասարակական

Ավան վարչական շրջանին պատճառված 9 մլն դրամ վնասը քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է

4 րոպեի ընթերցում

Ավան վարչական շրջանին պատճառված 9 մլն դրամ վնասը քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող՝ 2010-2014թթ. ընթացքում Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առնչությամբ քրեական վարույթի նախաքննության արդյունքում վերականգնվել է համայնքի պատճառված էական վնաս։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Մասնավորապես, 2019թ. փետրվարին Ավան վարչական շրջանի բնակիչներից վարչական շրջանի ղեկավարին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ իրենք ավտոտնակների համար նախատեսված վճարումները թաղապետարանի աշխատակցի միջոցով կատարել են, ստացել են անդորրագրերը, սակայն հետագայում ծանուցվել են, որ ունեն տարբեր ժամանակահատվածների համար գոյացած պարտքեր:

Դիմումների հիման վրա նյութերի նախապատրաստմամբ վարչական շրջանի թաղապետարանում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Դեպքի առթիվ դեռևս 2019թ. մարտին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դիմումատու քաղաքացիները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, այդ թվում՝ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի գրասենյակից ստացված տեղեկատվության արդյունքում, որ նշված վարչական շրջանում առկա է ընդհանուր 1494 ավտոտնակ: Նախաքննության ընթացքում անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվել վերոնշյալ ավտոտնակներին տիրապետող բնակիչների հետ, որոնք ներկայացրել են համապատասխան վճարման անդորրագրեր։ Վերոնշյալ անդորրագրերի զննությամբ պարզվել է, որ քաղաքացիները նշված ժամանակահատվածում կատարել են ընդհանուր 10.612.000 ՀՀ դրամ գումարի վճարումներ, որոնցից վարչական շրջանի բյուջե մուտք է արվել ընդամենը 1.183.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մինչև 2014թ. ավտոտնակների վարձավճարների հավաքագրման բազա վարչական շրջանում չի եղել։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում համապատասխան պաշտոնն զբաղեցրած անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով նրա ենթակայությամբ վարչական շրջանի աշխատակազմի մեկ այլ աշխատակցի և աշխատակից չհանդիսացող անձի կողմից, ով ավելի վաղ ազատված է եղել աշխատանքից, վարչական շրջանի բնակիչներից հավաքագրված ավտոտնակների համար կատարված վարձավճարներից առերևույթ 9.429.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չեն մուտքագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, որը մուտքագրվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ համայնքապետարանի նշված նախկին աշխատակիցների (որոնցից 2-ը մահացել են) գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Իրավունք

Եղվարդում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

Իրավունք

ՄԻՊ-ն իրավահավասարության մասին օրենքի ընդունման անհրաժեշտություն է տեսնում

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Իրավունք

Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

Իրավունք

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Իրավունք

ԼՂ ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է  ներդնում

Իրավունք

Կառավարությունն անապահովության գնահատման նոր համակարգ է ներդնում

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

Իրավունք

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում