Քաղաքականություն

Կիրանցը անվտանգ է, քան երբևէ․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Կիրանցը անվտանգ է, քան երբևէ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը, Կիրանց բնակավայր անվտանգ է, քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Վարչապետը ընդգծեց՝ տարածքի պատկանելիությունը որոշվում է պետական սահմանով։

«Հարցնում էիք, թե ոնց կլինի, որ 7-րդ դարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ լինի Ադրբեջան, ես հարցրեցի, թե ոնց կլինի, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ լինի Թուրքիա։ Զինվորականներին կոչումներ տրվել են նրա համար, որ նրանք սկզբունքորեն ծառայություն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ֆիքսելու և պաշտպանելու համար։

Ինչ վերաբերվում է Կիրանցի դպրոցի մոտ ծառեր տնկելուն՝ ես երբեք չեմ ասել, որ ծառերը անվտանգություն են ապահովելու, ես ասել եմ տեսարանը փակելու համար կարելի է ծառ տնկել։ Անվտանգության ապահովման մասին խոսք չի եղել, անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը։ Եվ հիմա Կիրանցը որպես բնակավայր, ես ձեզ երաշխավորում եմ, անվտանգ է, քան երբևէ։ Ես դրանում համոզված եմ»,-ընդգծեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում