Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, ժամը 22։15֊ի դրությամբ, բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ 6 բուժառու անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան․ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։