ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ խոսնակը նշեց՝ ժամը 21։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 55 անձ։