Հասարակական

Ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է. ԱԱԾ-ն նախազգուշացրել է  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին

1 րոպեի ընթերցում

Ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է. ԱԱԾ-ն նախազգուշացրել է  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում