Հասարակական

Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության կողմից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հատուկ միջոցները կիրառվել են արդարացիորեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նման գնահատական տվեց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում էի, որ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք և Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Այդ բոլորը կազմակերպվել է և նախաձեռնվել է շատ վաղուց»,-ասաց Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչպես կես ժամ առաջ, այնպես էլ մի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջականերում։

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո սկսել է քաշքշուք և հրմշտոց։  Այնուհետև ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նշված հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս իրավիճակը լարված է, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար վիճաբանում են: Վիճաբանության պատճառով ԱԺ նախագահը ստիպված եղավ անգամ 20 րոպե ընդմիջում հայտարարել: Նա անգամ առաջարկեց բոլոր պատգամավորներին հանել հարցերը, սակայն վարչապետը պատրաստակամություն հայտնեց պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում