Հասարակական

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ տեսանյութ հրապարակելով Ոսկեպարից։

«Այցելեցի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի»,- գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների արդյունքներին և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը։

Սահմանապահները վարչապետին տեղեկացրին, որ հայկական կողմը այդ հատվածում 6 դիտակետ է կառուցել, ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքներ չի արել, ճանապարհներ են կառուցում։

«Նրանք բաց կանգնած են և սահմանային ծառայություն են իրականացնում։ Պայմանավորվածությունը լրիվ պահպանվում է, որևէ բան չի խախտվել»,- վարչապետին զեկուցեց Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ–շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում