Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի տարածաշրջան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ճակատեն և Սրաշեն գյուղերի բնակիչների հետ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառումներ է կատարել և տեսանյութեր հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ճակատենում վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի պատվանդանին, ապա բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել Ճակատենի զարգացման հնարավորություններին:

Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է, որ առանց խաղաղության հաստատման անհնար կլինի զարգացման տեսլականը: Այնուհետև Փաշինյանը հետաքրքրվել է գյուղի ժողովրդագրական իրավիճակով, գյուղատնտեսական ռեսուրսներով, բնակչության զբաղմունքով: Ճակատենցիների հետ հանդիպմանը քննարկվել է նաև գյուղատնտեսական կոոպերատիվի սստեղծման հնարավորությունը՝ մասնավորապես, «խելացի» անասնաֆերմայի տեսքով: Վարչապետը հավաստիացրել է, որ այդ նպատակով կապահովվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և կցուցաբերվեն ինչպես մասնագիտական, համապատասխան բոլոր աջակցությունները:

Փաշինյանի հաջորդ կանգառը Սրաշենում է եղել, որի բնակիչների հետ ևս քննարկվել է գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու և կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը։

Հանդիպումների  ընթացքում տարածաշրջանի գյուղերի բնակիչները բարձրաձայնել են ոռոգման ջրի խնդիրը, որի լուծումը, վարչապետի հավաստմամբ, կառավարության ուշադրության կենտրոնում կլինի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում