Միջազգային

Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70-ը

1 րոպեի ընթերցում

Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Singapore Airlines ավիաընկերության Լոնդոնից Սինգապուր չվերթ իրականացնող ինքնաթիռի տուրբուլենտության հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 70-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բանգկոկի հիվանդանոցի տնօրինությունը, որտեղ տեղափոխվել են վիրավոր ուղևորները։

«Հիվանդանոցից հայտնել են, որ ընդհանուր առմամբ բուժման է ուղարկվել 71 մարդ, որոնցից վեցը ծանր վնասվածքներ են ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Singapore Airlines-ը հայտնել էր, որ Boeing 777-300ER ինքնաթիռով Լոնդոնից Սինգապուր չվերթի ժամանակ ուժեղ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են։ Ինքնաթիռը ուղղորդվել է Բանգկոկ, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել։ Սինգապուրի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ քննիչներ կուղարկի Բանգկոկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում