Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է իրավապահների կողմից Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը խուզարկելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելիքյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ»,- գրել է Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին ձերբակալման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում