Միջազգային

Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը

1 րոպեի ընթերցում

Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի սուզանավերից մեկը՝ ամերիկյան USS Harder-ը, գտել են Հարավչինական ծովի հատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Business Insider հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության և ժառանգության հնագիտական բաժինը:

«Առհասարակ, սուզանավերը դժվար է նույնականացնել իրենց դիզայնի պատճառով, բայց այս սուզանավի գերազանց պահպանումը և Lost 52-ի կողմից հավաքված տվյալների որակը թույլ են տվել հաստատել, որ խորտակված նավը հենց USS Harder է»,- նշել են հնագետները:

Ըստ աղբյուրի՝ USS Harder-ը խորտակվել է 1944 թվականի օգոստոսի 24-ին: Սուզանավում եղել է 79 զինծառայող։

6650c342a961b37edf39c686.jpg (479 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում