Քաղաքականություն

ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Տավուշի մարզի Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներին և շնորհակալություն հայտնել ծառայության համար։

Վարչապետին զեկուցել են, որ հայ-ադրբեջանական սահմանին խախտումներ չեն հայտնաբերվել, դեպքեր և պատահարներ տեղի չի ունեցել։

Նիկոլ Փաշինյանին տեղեկացրին, որ Բաղանիսի հատվածում պետք է նախնական կառուցվի 3 նոր ուղեկալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում