Սպորտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Ացտեկները» Ռուսաստանում. ՄԵՔՍԻԿԱ

6 րոպեի ընթերցում

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Ացտեկները» Ռուսաստանում. ՄԵՔՍԻԿԱ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացիները «Մունդիալ -2018»-ի կծուն ապահովող հավաքականն են լինելու` անհարմար մրցակից յուրաքանչյուր հակառակորդի համար: Իզուր չէ, որ նրանք համարվում են Կենտրոնական Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի ուժեղագույն թիմը: Այսօր Մեքսիկայի հավաքականը Հյուսիսամերիկյան, Կենտրոնամերիկյան և Կարիբյան ավազանի ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի ամենատիտղոսակիր թիմն է:

Պատմական ակնարկ…

Մեքսիկայի ազգային հավաքականը ֆուտբոլային պատմության մեջ առաջին հանդիպումն անցկացրել է 1923 թվականին` 3-2 հաշվով հաղթելով Գվատեմալային: Իրենց ամենախոշոր հաղթանակը մեքսիկացիները տոնել են 1987-թվականին` մեքսիկական Տոլուկա քաղաքում 13-0 հաշվով հաղթելով Մագամիին: Մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը Ջարեդ Բորխետին էր, ով միջազգային խաղերում դարձել է 46 գոլի հեղինակ: Մեքսիկացիներն երկու անգամ ընդունել են աշխարհի առաջնությունը (1970թ., 1986թ.):

Մեքսիկացիներն առաջին Մունդիալին մասնակցեցին օլիմպիական կարգախոսով` կարևորը մասնակցությունն է: Ուրուգվայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ մեքսիկացիները ոչ մի միավոր չվաստակեցին: Նույնը կրկնվեց նաև 20 տարի անց` 1950 թվականի ԱԱ-ի ժամանակ: Նույն սցենարը տարբեր մրցակիցների հետ` ոչ մի հաղթանակ, 0 միավոր, 10-ը բաց թողած գնդակ և խփած` միայն երկուսը: Մեքսիկացիների համար անեծքի էր վերածվել մունդիալների (1954, 1958, 1962, 1966 1978 թվականներ) ժամանակ խմբային փուլից դուրս գալը: Ամեն ինչ փոխվեց տանն անցկացրած աշխարհի առաջնության ժամանակ: Քառորդ եզրափակիչում տանտերերին կանգնեցրին հետագայում եզրափակիչի մասնակից իտալացիները: 1986 թվականին մեքսիկացիներին կիսաեզրափակիչի ուղեգրից զրկեցին գերմանացիները: Իսկ 1994 թվականին ամերիկյան Մունդիալում մեքսիկացիններին կրկին վիճակված չէր առաջ գնալ 1/8 եզրափակիչից այն կողմ, նույնը` 1998-ին, 2002-ին, 2006-ին, 2010-ին: 2014 «կառնավալական Մունդիալ»-ում A խմբում 7-ական միավորով կիսեց 1-2-րդ տեղերը և դուրս եկավ հաջորդ փուլ: Սակայն Նիդեռլանդներից պարտություն կրելով 2:1 հաշվով դուրս մնաց հետագա պայքարից:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

«Ացտեկները» աշխարհի առաջնության որակավորման փուլում Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան գոտու խմբային փուլում 10 խաղից հավաքելով 21 միավոր խմբում գրավեցին առաջին հորիզոնականը և իրավունք ստացան մասնակցելու ԱԱ-ին: Եվ այն էլ ժամանակից շուտ: Մեքսիկացիները կրեցին միայն մեկ պարտությունը:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Մեքսիկայի հավաքականը յուրաքանչյուր խմբում հայտնվելիս միշտ էլ ֆավորիտների թվում է: Այն անգամ ևս բացառություն չէ, հաշվի առնելով, որ բացի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականից, «ացտեկները» կմրցեն նաև Շվեդիայի և Կորեայի հետ: Աշխարհի առաջնության առաջին հանդիպումը թիմը կանցկանցի հունիսի 17-ի ոչ ավելի, ոչ պակաս մրցելով 2014 թվականի ԱԱ-ի հաղթող Գերմանիայի հետ: Հունիսի 23-ին Մեքսիկայի հավաքականի մրցակիցները կլինեն Կորեայի ընտրանու ֆուտբոլիստները, իսկ տուրի վերջին խաղում Մեքսիկան կխաղա Շվեդիայի հետ:

Հավաքականը…

«Ացտեկները» Ռուսաստան կժամանեն հետևյալ կազմով` դարպասապահներ․Խեսուս Կորոնա («Կրուս Ասուլ»), Ալֆրեդո Տալավերա («Տոլուկա»), Գիլերմո Օչոա («Ստանդարտ»): Պաշտպաններ․Էդսոն Ալվարես («Ամերիկա»), Օսվալդո Ալանիս («Չիվաս»), Նեստոր Արաուխո («Սանտոս Լագունա»), Ուգո Այալա, Յուրգեն Դամ (երկուսն էլ «Տիգրես»), Խեսուս Գալյարդո (ՈՒՆԱՄ), Միգել Լայուն («Սևիլիա»), Էկտոր Մորենո («Ռեալ Սոսեդատ»), Դիեգո Ռեյես, Խեսուս Կորոնա (երկուսն էլ «Պորտու»), Կարլոս Սալսեդո («Այնտրախտ»): Կիսապաշտպաններ․Մարկո Ֆաբիան («Այնտրախտ»), Ջոնաթան դոս Սանտոս, Ջովանի դոս Սանտոս (երկուսն էլ «Լոս Անջելես Գելեքսի»), Անդրես Գուարդադո («Բետիս»), Էրիկ Գուտերես («Պաչուկա»), Էկտոր Էրերա («Պորտու»), Ռաֆայել Մարկես («Ատլաս»), Խոսուս Մոլինա ( «Մոնտերեյ»): Հարձակվողներ․Խավիեր Ակինո («Տիգրես»), Խավիեր Էրնանդես («Վեստ Հեմ»), Ռաուլ Խիմենես («Բենֆիկա»), Իրվինգ Լոսանո (ՊՍՎ), Օրիբե Պերալտա («Ամերիկա»), Կարլոս Վելա («Լոս Անջելես»):

Մեքսիկայի հավաքականի կոլումբիացի մասնագետ Խուան Կարլոս Օսորիոն հավաքականի «ղեկին» է 2015 թվականից: Տեկիլայի հայրենիքի ֆուտբոլիստներն այս անգամ էլ շանսեր ունեն դուրս գալու խմբից, բայց թե ինչպես կօգտագործեն այն, դժվար է ասել:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Մեքսիկայի հավաքականը 15-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում