«Մունդիալ-1986». «Աստծո ձեռքով» Մարադոնայի աշխարհի առաջնությունը  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում պատմական ակնարկ առաջնության մասին, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:

Առաջնության պաստառը

Մեքսիկան երկրորդ անգամ ընդունեց ԱԱ-ն. «Աստծո ձեռքը»…

Աշխարհի 1986 թվականի առաջնությունը կայացավ Մեքսիկայում: Բայց ի սկզբանե այն պետք է տեղի ունենար Կոլումբիայում, բայց քանի որ երկրի կառավարությունը հայտարարեց, թե պատրաստ չէ ընդունելու ԱԱ-ն, ՖԻՖԱ-ն այն տեղափոխեց Մեքսիկա: Այն դարձավ առաջին երկիրը, որն երկրորդ անգամ անցկացրեց աշխարհի առաջնությունը: Այս մունդիալին առաջին անգամ մասնակցեցին Կանադան, Իրաքը և Դանիան: Աշխարհի 13-րդ առաջնությունն անցկացվեց Մեքսիկայի 9 քաղաքների 13 մարզադաշտում: ԱԱ-ի ընթացքին հետևեցին 2 394 031 ֆուտբոլասեր: Մունդիալի 52 խաղերում խփվեց 132 գոլ, իսկ լավագույն ռմբարկուն Գարի Լինեկերն էր (6 գոլ) Անգլիայի հավաքականից:

ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դիեգո Արմանդո Մարադոնան: Ֆուտբոլի պատմության ամենատպավորիչ երկու գոլերը խփվեցին հենց այս մունդիալի ժամանակ: Քառորդ եզրափակիչում մրցեցին Արգենտինան և Անգլիան: Հարավամերիկացիները հաղթեցին 2:1 հաշվով, և հենց այստեղ նախ 51-րդ րոպեին Մարադոնան գոլ խփեց… ձեռքով, ինչը չնկատեց մրցավարը: Հետագայում այդ գոլը կոչվեց «Աստծո ձեռք»: 55-րդ րոպեին նույն Մարադոնան, անցնելով ամբողջ կիսադաշտը, խփեց նաև «դարի գոլը»:

Եզրափակիչը...

Մունդիալի եզրափակիչը կայացավ մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում, որին հետևեցին 114 600 հանդիսական: Միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականները: «Ալբիսելեստեները» (սպիտակ-կապույտներ) հաղթեցին 3:2 հաշվով, և Արգենտինան երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Փաստեր

Արգենտինայի հաղթանակը տոնելու համար երկրի փողոցներ էր դուրս եկել 30 միլիոնից ավելի մարդ:

1986 թվականի աշխարհի առաջնությունը համարվում է Մարադոնայի առաջնությունը:

Այս առաջնությունում, ինչպես ասվեց, նա խփեց ֆուտբոլի պատմության մեջ երկու կարևորագույն գոլերը («Դարի գոլը» և «Աստծո ձեռքը»):

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

Հայերեն

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT