Սեւան քաղաքում անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում վերջերս կայացած մարզական փառատոնից օրեր անց կրկին մարզական տրամադրություն էր, այս անգամ` ֆուտբոլային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, համայնքի ղեկավարի գավաթի համար հայտարարված մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 16 թիմ:

Տարբեր կազմակերպություններ, կառույցներ, կրթական հաստատություններ եւ բակեր ներկայացնող ֆուտբոլիստներն իրենց ուժերը չափեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար: Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար, առաջնության կազմակերպիչ Գարիկ Ավետիսյանի փոխանցմամբ` խաղերը մեկնարկեցին վիճակահանությամբ, իսկ առաջնությունն անցկացվեց օլիմպիական սկզբունքով` պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղերն անցկացվեցին 4-րդ, 5-րդ միկրոթաղամասերի մարզահրապարակներում եւ մարզադպրոցում:

«Ֆուտբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի պրոպագանդման եւ մարզական ավանդույթների վերականգնման ճանապարհին համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հերթական նախաձեռնությունը ոչ միայն լայն արձագանք գտավ, այլ նաեւ ունեցավ հաջող ընթացք: Նախօրեին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կայացավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը»,-ասաց Արմինե Ղուկասյանը: 16 թիմերից 13-ը առաջնությանը լավագույն մասնակցության համար արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին, իսկ լավագույն եռյակը` 3-րդ մրցանակային տեղ գրաված Գագարինի միջնակարգ դպրոցի, 2-րդ մրցանակային տեղ գրաված ԶՔԳՎ 5-րդ կայազորի քննչական բաժնի եւ 1-ին մրցանակային տեղ գրաված 4-րդ միկրոթաղամասի 1-ին թիմերը, պարգեւատրվեցին հավաստագրերով եւ պարգեւավճարներով` համապատասխանաբար 40.000, 30.000 եւ 20.000 դրամ:

Մինի ֆուտբոլի առաջնության բացարձակ հաղթողը` 4-րդ միկրոթաղամասի 1-ին թիմը, տուն տարավ նաեւ համայնքի ղեկավարի գավաթը:

Հայերեն

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա