Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

2 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում ու արտագնա խաղում մրցեց լեհական Բելոստոկ քաղաքի «Յագելոնիա» թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Յագելոնիա»-ի հարազատ մարզադաշտը` «Չորտեն Արենա»-ն, որն ունի 22 հազարից ավելի նստատեղ, լեցուն չէր: Հանդիպման մեկնարկը ինտենսիվ ստացվեց: Երկու ակումբներն էլ փոխանակվում էին գրոհներով, սակայն գնդակին առավել շատ տիրում էր Հայաստանի չեմպիոնը` «Արարատ-Արմենիա»-ն:

Եվ նման մի պահի` 11-րդ րոպեին, Զիդան Բանջակին մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվելով` գնդակն ուղարկեց «Յագելոնիա»-ի դարպասը:

Սակայն ընդամենը 2 րոպե անց լեհական ակումբից հաշվի հավասարությունը վերականգնեց Կամիլ Յուզվիակը: Խաղակեսի վերջնամասում «Յագելոնիա»-ն արագ հակագրոհներից մեկի ժամանակ կարողացավ գրավել «Արարատ-Արմենիա»-ն դարպասը` առաջ անցնելով հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռոդրիգո Կոնսեկսաուն:

Երկրորդ կեսի մեկնարկում «Յագելոնիա»-ն երրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի չեմպիոնի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ուսմանե Սովը: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու «Արարատ-Արմենիա»-ն պարտություն կրեց Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում:«Յագելոնիա»-«Արարատ-Արմենիա»` 3:1:Եվրոպայի լիգայի երրորդ տուրի հանդիպումը «Արարատ-Արմենիա»-ն կանցկացնի Երևանում՝ հոկտեմբերի 22-ին` մրցելով Նիդեռլանդների «ԱԶ Ալկմար»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում