«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել
1 րոպեի ընթերցում

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Ալվին Տեռան Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի «Յագելոնիա»-ի դեմ հանդիպումը վճռորոշ չի համարում մրցաշարում միավորների կուտակելու առումով:
«Մեզ համար հրաշալի է խաղալ այստեղ ու այս տեղին՝ Եվրոպայի լիգայի այս փուլին հասնելու համար տարիներ շարունակ պայքարել ենք: Մենք նաև գիտենք, որ աշխատանքի կեսն է միայն արված: Ամեն ինչ դեռ առջևում է: «Յագելոնիա»-ի դեմ առաջիկա խաղը վճռորոշ հանդիպում չի լինում, սակայն յուրաքանչյուր թիմ ձգտելու է իր առաջին հաղթանակին հասնել Եվրոպայի այս լիգայում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեռան:
Վերջինիս համար կարևոր չէ խաղային դիրքը, ինքը պատրաստ է խաղալ բոլոր դիրքերում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում կմրցի «Յագելոնիա»-ի դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: