Մարզային

Մարտունի համայնքի ղեկավարը ընդունել և խրախուսել է միջազգային հարթակներում աչքի ընկած մարզիկներին

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի ղեկավարը ընդունել և խրախուսել է միջազգային հարթակներում աչքի ընկած մարզիկներին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ընդունել և խրախուսել է միջազգային հարթակներում աչքի ընկած մարզիկներին։

«Արմենպրես»-ի թղթակցի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից հայտնեցին, որ համայնքապետը հյուրընկալել է բազկամարտիկ Արման Մրտեյանին և բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանին, որոնք վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից արժանացել են ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի պատվաբեր կոչմանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև  բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանի մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանները, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին ու նրանց մարզիչներին, հետաքրքրվել  նրանց նպատակներով ու  անելիքներով։

«Արման Մրտեյանը  բազկամարտի  Եվրոպայի առաջնությունների 7-ակի ոսկե մեդալակիր է, միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր։ Արմանը ծնունդով Զոլաքարից է, ու թեև նա այժմ բնակվում ու աշխատում է մայրաքաղաքում, շարունակում է մնալ Մարտունի համայնքի պարծանքը։ Սիմոն Սիմոնյանը բռնցքամարտի 2024 թվականի  Հայաստանի  և Եվրոպայի առաջնությունների հաղթող է, բնակվում է հայրենի Ծովինարում և ակտիվորեն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք մեծահասակների առաջնությանը։ Հայաստանի անկախացումից ի վեր Սիմոնը Մարտունու մարզադպրոցի  առաջին մարզիկն է, ով ստացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում»,-ներկայացրել է մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանը։

Հովհաննես Հովեյանը բարձր է գնահատել մարզիկների ձեռքբերումները, նշելով, որ նման նվաճումները տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է  հայտնել մարզիչներին արգասաբեր ու արդյունավետ գործունեության համար։

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը մարզիկներին հանձնել է  շնորհակալագրեր և մաղթել  նորանոր հաղթանակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում