Մարզային

ՀՌՀ-ի որոշմամբ՝ Տավուշի ռադիոհեռարձակման լիցենզիան չտրամադրվեց

3 րոպեի ընթերցում

ՀՌՀ-ի որոշմամբ՝ Տավուշի ռադիոհեռարձակման լիցենզիան չտրամադրվեց

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի հուլիսի 31-ին գումարել է նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել Տավուշի ռադիոհեռարձակման լիցենզիա չտրամադրել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց.

1.Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «Ռադիո ալիք» ՍՊ ընկերության հայտի վարկանիշային քվեարկությունը (2025 թվականի հունիսի 20-ի վերսկսված նիստ)։

2.«Դիլարմ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 35 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

3.«Այրում թիվի» հեռուստառադիոընկերություն» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 36 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Օրակարգը հաստատելուց հետո ամփոփվեցին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակցին՝ «Ռադիո ալիք» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Դիլարմ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդնումանը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  իրականացրած մշտադիտարկման արդյունքների և դրանց հիման վրա իրականացված վարչական վարույթի քննության արդյունքում որոշել է «Դիլարմ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով։ Վարչական տույժի կիրառման հիմք են ծառայել տեսալսողական ծրագրերի վերահաղորդման գործընթացում արձանագրված խախտումները։

Տվյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն «Դիլարմ» ՍՊ ընկերությանը պատշաճ կերպով հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։

Երրորդ` վերջին հարցը կապված էր «Այրում թիվի» հեռուստառադիոընկերություն» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը:  

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  իրականացրած մշտադիտարկման արդյունքների և դրանց հիման վրա իրականացված վարչական վարույթի քննության արդյունքում որոշել է «Այրում թիվի» հեռուստառադիոընկերություն» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով։ Վարչական տույժի կիրառման հիմք են ծառայել տեսալսողական ծրագրերի վերահաղորդման գործընթացում արձանագրված խախտումները։

Տվյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն «Այրում թիվի» հեռուստառադիոընկերություն» ՍՊ ընկերությանը պատշաճ կերպով հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում