Մարզային

Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի

1 րոպեի ընթերցում

Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Անի, Անտառավան 4, 5 թաղամասերի, Սավոյան, Խր. Հայրիկ, Մազմանյան, Սպարտակի, Ծննդատան, Ա. Պետրոսյան, Մյասնիկյան, Լ. Մադոյան, Մերկուրովի փողոցների, Տիգրան Մեծ պողոտայի, Ղանդիլյան, Ղուկասյան, Կաթսայատան, Կոմինտերնի նրբանցքների և Հնոցավան շարքերի ջրամատակարարումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ նշելով, որ Գյումրի քաղաքի մյուս փողոցներում ջրի ճնշումը զգալի կնվազի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում