Մարզային

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 7-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացել, որ Պարզ լճի հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու և փրկարարական մեքենայով տեղափոխել Դիլիջան քաղաք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում