Մարզային

ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման համար

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի մարզում ճանապարհների հիմնանորոգման, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության ծառայությունների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  382 միլիոն 903,9 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման, 177 միլիոն 111 հազար դրամ՝ Մ-4-Ցամաքաբերդ-Սևան - Ծաղկունք – Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար։

6 միլիոն 691,8 հազար դրամ հատկացվել է  Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ) միջպետական նշանակության ավտոճանապարհի մի  հատվածի հեղինակային հսկողության ծառայությունների, 8 միլիոն 140,8 հազար դրամ՝ Տ-4-11,/Հ-39/ Գավառ- Նորատուս - Սևանա լիճ տեղական նշանակության ավտոճանապարհի 2400 մետր հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության, 2 միլիոն 360,7 հազար դրամ՝ /Մ-4/ - Սևանի թերակղզի հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման աշխատանքների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում