Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության
1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջիկա աշխարհի առաջնությանը, որը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: