Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի) պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 145 կգ ու 148 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Երկամարտի 323 կգ արդյունքով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
Կարդացեք հոդվածը` العربية