Սպորտ

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

1 րոպեի ընթերցում

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանի կարծիքով` այժմ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային ընտրանին ուժեղ կազմ ունի:

«Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացրել ենք մի շարք հավաքներ, իսկ այժմ էլ վերջին հավաքի ավարտին ենք մոտենում: Ես էլ իմ հերթին ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:

Ամոյանի կարծիքով` աշխարհի յուրաքանչյուր առաջնությանը մասնակցելն ավելի է մեծացնում պատասխանատվությունը՝ առավել լավ հանդես գալու տեսանկյունից։

«Մենք ունենք ուժեղ հավաքական, շատ ուժեղ թիմ: Մեկս մեկի կողքին ենք ամեն պահի ու գիտենք, որ կարող ենք հույսներս իրար վրա դնել»,-ասաց Ամոյանը:

Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2021, 2025) Եվրոպայի 5-ակի ոսկե մեդալակիր է (2022, 2023, 2024, 2025, 2026):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում