Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի
1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի ու աշխարհի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն Սուրեն Աղաջանյանն Աստանայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում կնշի իր նորամուտը։
«Առաջին անգամն է, որ կմասնակցեմ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Ինձ համար նպատակը նույնն է, ինչպես միշտ՝ հաղթանակի հասնելու եմ գնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղաջանյանը:
Վերջինս շեշտեց, որ գերազանց մարզավիճակում կլինի բուն մրցման օրը, հիմա դեռ կատարյալ մարզավիճակի չի հասել:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը՝ 55 կգ, Սուրեն Աղաջանյանը՝ 60 կգ, Կարեն Ասլանյանը՝ 63 կգ, Սլավիկ Գալստյանը՝ 67 կգ, Աշոտ Խաչատրյանը՝ 72 կգ, Մալխաս Ամոյանը՝ 77 կգ, Սամվել Գրիգորյանը՝ 82 կգ, Գևորգ Թադևոսյանը՝ 87 կգ, Հայկ Խլոյանը՝ 97 կգ, Ռազմիկ Քուրդյանը՝ 130 կգ:
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: